суббота, 9 июля 2011 г.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՊԻՏԱԼ

Arminfo գործակալությունը, հղում անելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությանը, գրում է, որ 2010 թվականին Հայաստանում բնակարանների 1 քմ միջին շուկայական գինը 1,5%-ով աճել է: Մասնավորապես, բազմահարկ շենքերի բնակարանները թանկացել են միջին հաշվով 2,8 տոկոսով, իսկ մասնավոր տները՝ 0,2 տոկոսով: Երեւանում բազմահարկ շենքի բնակարանի 1 քմ գինը 2010 թվականին ավելացել է 2,5 տոկոսով, մարզերում՝ 3 տոկոսով, մինչդեռ մասնավոր տների գների դինամիկան տարբեր է. Երեւանում արձանագրվել է 2,4 տոկոս անկում, իսկ մարզերում՝ 21,8 տոկոս աճ:

Ըստ հաշվետվության՝ Երեւանը մնում է առաջատարը՝ բազմաբնակարան շենքերի բնակմակերեսի համար սահմանված գներով: Կենտրոն համայնքում 1 քմ միջին գինը բազմաբնակարան շենքում կազմում է 462,9 հազար դրամ, Արաբկիր համայնքում՝ 377,4 հազար դրամ: Երեւանի մյուս համայնքներում բազմաբնակարան շենքերի բնակմակերեսի գները սկսվում են 1 քմ դիմաց 285,7 հազար դրամից, բացառությամբ Նուբարաշենի, որտեղ այն կազմում է 146,6 հազար դրամ: Մարզերում բնակարանների գներն էապես զիջում են մայրաքաղաքային բնակարանների գներին: Առավել բարձր գներ են արձանագրվել Ծաղկաձորում՝ 1 քմ դիմաց 180,1 հազար դրամ:

Երեւանում մասնավոր տների միջին գինը 2010 թվականի վերջին կազմել է 286,1 հազար դրամ 1 քմ դիմաց: Մարզերում մասնավոր տների առավելագույն արժեք է արձանագրվել Ծաղկաձորում՝ 1 քմ դիմաց 313,8 հազար, իսկ նվազագույնը՝ Շամլուղում՝ 7,5 հազար դրամ:

2010 թվականին գրանցվել է մասնավոր տների առուվաճառքի 5174 գործարք, որոնցից 1272-ը՝ Երեւանու

0 коммент.:

Отправить комментарий