вторник, 20 сентября 2011 г.

ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 32.2% ԱՆԿՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2011 թվականի հուլիս ամսվա ընթացքում հանրապետությունում իրականացված շինարարության հիմնական ցուցանիշներն` ըստ ֆինանսավորման աղբյուրների: «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն` հաշվետու ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 32.2%-ով և ընթացիկ գներով կազմել 35071.7 մլն ՀՀ դրամ:
Հուլիսին հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 19.6%-ը, որը կազմել է 6878.2 մլն դրամ, իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, 5.5%-ը (1926.4 մլն դրամ)` համայնքային միջոցների հաշվին, 44.3%-ը (15520.0 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին, 15%-ը (5271.4 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին, 8.7%-ը (3068.2 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին, իսկ 6.9%-ը (2407.5 մլն դրամ)` մարդասիրական օգնության միջոցների հաշվին («Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներ, Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներ):
Հատկանշական է, որ հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության համախառն ծավալները պահպանվել են գրեթե նույն մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, միջազգային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալները նվազել են 6%-ով: Հուլիսին հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 5%-ն իրականացվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի հաշվին, 1.3%-ը` Գերմանիայի զարգացման բանկի վարկի հաշվին, 2%-ը` Ասիական զարգացման բանկից ստացված վարկի հաշվին:
Նշենք նաև, որ հուլիս ամսվա արդյունքներով ՀՀ-ում իրականացված շինարարության համախառն ծավալի 27.9%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 11.3%-ը` տրանսպորտի ոլորտին: 

http://am.myrealty.am/
http://am.myrealty.am/Real_Estate_News/armenian-real-estate/572

0 коммент.:

Отправить комментарий