понедельник, 23 января 2012 г.

Անշարժ գույքի շուկայում մրցանակաբաշխության արդյունքները


Այսօր տեղի ունեցավ անշարժ գույքի կենտրոնացված օնլայն շուկայի կազմակերպած «Րիելթոր 2011» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության կազմակերպիչ MyRealty.am անշարժ գույքի կենտրոնացված օնլայն շուկայի գլխավոր տնօրեն Արամ Հակոբյանը  տեղեկացրեց, որ 32 կազմակերպությունից մրցանակների են արժանացել 4-ը՝ «ամենաակտիվ, ամենապրոֆեսիոնալ ու ամենաճանաչված ընկերությունները»:
Սոցհարցման արդյունքում «Ամենաճանաչված» կազմակերպություն անվանակարգում մրցանակը շնորհվեց «Լավ առաջարկ» գործակալությանը, «Ամենապրոֆեսիոնալ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Կենտրոն» գործակալությունը, ՀՀ շուկայում ներդրում ունեցող կազմակերպություն ճանաչվեց «Էսկո կոնցեռնը», «Ամենաակտիվ»  գործակալություն` «Դգա ռիելթի»-ն:

0 коммент.:

Отправить комментарий