
Ալ Վալիդը չի մանրամասնել՝ ինչպես է ֆինանսավորվելու նախագիծը, և երբ է սկսվելու ու ավարտվելու երկնաքերի շինարարությունը, բայց նա հայտնել է, որ հետաքրքրված երկրները պետք է առաջարկեն շահագրգռող պայմաններ, հարկային արտոնություններ և պետական աջակցություն: Համաձայն փորձագետների՝ աշխարհի ամենաբարձր երկնաքերի նախագծողները հանդիպելու են մի շարք դժվար լուծելի խնդիրների, մասնավորապես՝ բարձր հարկեր խմելու ջրի մատակարարմանը:
Եթե ենթադրվող երկնաքերը կառուցվի, ապա այն իր հետևում կթողնի աշխարհի ներկայիս ամենաբարձր շինությունը՝ 828 մետր բարձրությամբ «Բուրջ Խալիֆան», ինչպես նաև Ջիդդայում կառուցվող 1 կիլոմետր բարձրությամբ «Արքայական աշտարակին»: «Արքայական աշտարակի» հողային աշխատանքները սկսվել են ընթացիկ տարում, իսկ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017 թ-ին: 1.2 մլն ԱՄՆ դոլար բյուջեով նախագիծը կներառի հյուրանոցներ, առևտրային և բնակելի տարածքներ:
Post created by MyRealty.am
0 коммент.:
Отправить комментарий