Առաջին անգամ հայկական
մի շարք բանկեր՝ MyRealty.am անշարժ գույքի կենտրոնացված շուկայի հետ համատեղ, վերոնշյալ կայքում Ձեզ են ներկայացնում բանկերի կողմից օտարվող գույքերի մեծ ցուցակ:
ՀՀ-ում անկախության հետ միասին հաստատվեց շուկայական տնտեսություն: Նախկին հասարակարգում սեփականության իրավունքը սահմանափակ էր. անշարժ գույքային իրավունքը հիմնականում պատկանում էր պետությանը, և հետևաբար, անձանց համար իրավական տեսակետից զգալի ռիսկեր չկային: 1991 թ. սկսվեց հողի սեփականաշնորհումը, ինչին հաջորդեց բնակարանների սեփականաշնորհումը՝ որպես արդյունք ձևավորելով անշարժ գույքի շուկան:
Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի շուկայի ձևավորման հետ մեկտեղ առաջացան դրանց շարժի` օտարման (վաճառքի, նվիրատվության), գրավադրման, վարձակալության և այլ եղանակներով գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման գործընթացներում գույքի իրավական պահպանման խնդիրներ: Անխուսափելիորեն առաջացան սեփականատերերի և այլ իրավատերերի իրավունքների պաշտպանության, անձանց իրավունքների չարաշահումից խուսափելու, կեղծ գործարքներից անձանց ապահովագրելու հարցեր:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շուկայի վերլուծության տվյալների համաձայն՝ 2012թ. փետրվարին, անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3015 օտարման գործարքների 78.2%-ը կազմել են առքուվաճառքները, 21.1%-ը` նվիրատվությունները և 0.7%-ը` փոխանակությունները:
Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.2%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: 2012թ. հունվարի համեմատ, 2012թ. փետրվարին անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 20.1%-ով, իսկ 2011թ. փետրվարի համեմատ` 14.8%-ով:
ՀՀ-ում Օտարվող Գույքի մասին օրենքը ընդունվել է 2006 թ-ի նոյեմբերի 27-ին՝ որպես “ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ” օրենք:
Ելնելով վերջին ամիսներին Օտարվող գույքերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած վիճակագրական տվյալներից՝ MyRealty.am-ը պատրաստվում է շարունակել համագործակցությունը բանկերի հետ: Կայքում հատկացված առանձին բաժնում կցուցադրվեն ՀՀ-ում առկա օտարվող գույքերի ցանկը` ներկայացված տարբեր բանկերի կողմից:
Սա հնարավորություն է տալիս մարդկանց ծանոթանալու ՀՀ բանկերի սեփականություն հանդիսացող գույքերի ցանկին, որոնք պարբերաբար թարմացվելու են, ունենալու վերջիններիս մասին մանրամասն տեղեկատվույթուն և, ինչո̉ւ ոչ, դրանք ձեռք բերելու ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ:
Բայց
այստեղ
հարց
է
ծագում` ինչու
է
ժողովրդի
մեջ
մտած «Նաֆսոտ
Գույք» գաղափարը? Իրականում
այդպես
է , թե պարզապես
սնահավատություն:
Ճիշտ է սնահավատությունն իրենն անում է:
Բայց մի բան հաստատ է,որ գույքի և ,ինչպես նաև, ցանկացած իրի կորուստը ` դա մարդկանց սխալ հաշվարկների և ոչ ճիշտ որոշումների արդյունքն է:
Ճիշտ է սնահավատությունն իրենն անում է:
Բայց մի բան հաստատ է,որ գույքի և ,ինչպես նաև, ցանկացած իրի կորուստը ` դա մարդկանց սխալ հաշվարկների և ոչ ճիշտ որոշումների արդյունքն է:
Հետևությունները թողնում
ենք Ձեզ վրա:
0 коммент.:
Отправить комментарий