ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզային և տարածքային ստորաբաժանումների, սպասարկման գրասենյակների վարչական տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքը ձեռք կբերվի «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով, ինչի շնորհիվ կբարելավվեն աշխատանքի պայմանները, կբարձրանա աշխատանքի արտադրողականությունը և սպասարկման որակը:
Կառավարությունն իր նիստում ընդունել է գույք օտարելու որոշում, որի համաձայն «Հանա տրանս» ՍՊԸ կողմից ԼՂՀ-ից ածխի տեղափոխումն արդյունավետ կազմակերպելու համար նախատեսվում է Վարդենիս քաղաքում գտնվող երկաթգծի նախկին հյուրանոցի շենքը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հանա տրանս» ՍՊԸ-ին:՝ Ածուխն օգտագործվելու է Երևանի ջերմաէլեկտրակայանի հին կայանում ջուր-ածխային վառելիքով էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով:
Կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկու ՊՈԱԿ-ների ավելի քան 140 մլն դրամ արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնվել է «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» ՊՈԱԿ-ին՝ իբրև աջակցություն նյութատեխնիկական և լաբորատոր բազաների ամրապնդման ու համալրման:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» ֆինանսավորման պայմանագրին: Ծրագիրն ուղղված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի քաղաքային և գյուղական մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի առավել կենսական միջոցառումների իրականացմանը, ջրամատակարարման բարելավմանը, ինչպես նաև Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում եղտաջրերի մաքրման կայանների և կոյուղու կոլեկտորների վերականգնմանը: Ծրագիրն սկսվել է 2012 թվականին և նախատեսվում է ավարտել 2015-ին:

Source: http://www.nt.am
0 коммент.:
Отправить комментарий