«Հյաթ» (Hyatt) հյուրանոցային ընկերությունը հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերել «Գինեքար» ՍՊԸ-ի հետ Երևանում «Հյաթ Փլեյս» (Hyatt Place) հյուրանոց բացելու վերաբերյալ, հաղորդում է «Դը ֆայնենշըլ» լրատվականը: «Հյաթ Փլեյս Երևան» (Hyatt Place Yerevan) հյուրանոցը կդառնա «Հյաթ» ընկերության առաջին հյուրանոցը ԱՊՀ երկրներում և երրորդ հյուրանոցը Եվրոպայում՝ «Հյաթ փլեսյ Ամստերդամ օդանավակայանից» (Hyatt Place Amsterdam Airport) և «Հյաթ փլեյս Ցյուրիխ օդանավակայանից» (Hyatt Place Zurich Airport) հետո:
Հյուրանոցի բացումը նախատեսված է 2013թ-ի գարնանը: Այն կունենա 96 հյուրանոցային համար, 120 քառակուսի մետր մակերեսով կոնֆերանս-դահլիճ, ինտերնետ-սենյակ՝ համալրված 4 աշխատատեղով, շուրջօրյա ճաշարան՝ տարատեսակ խորտիկներով և պատրաստի կերակուրներով, ռեստորան՝ նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար, բար և ֆիթնես կենտրոն: Հյուրանոցը կգտնվի Երևանի սրտում, Հանրապետության հրապարակի, Կառավարության շենքի, Արտաքին գործերի նախարարության, Ազգային պատկերասրահի հարևանությամբ, Աբովյան փողոցի սկզբում:
«Մենք ուրախ ենք ներկայացնել «Հյաթ փլեյս» բրենդը, որն ակտիվորեն զարգանում է: «Հյաթ փլեյս Երևան»-ի բացումը «Հյաթ»-ի համար կարևոր սկիզբ է, քանի որ մենք սկսում ենք ներդնել բրենդը ողջ աշխարհում»,-ասել է Եվրոպայում «Հյաթ Ինթենեշնըլի» (Hyatt International) զարգացման գծով ավագ փոխնախագահ Փիթեր Նորմանը:
«Գինեքար» ընկերության կառավարիչ Սամվել Սարգսյանը ի պատասխան հայտարարել է. «Մենք հպարտանում ենք, որ Հայաստանում «Հյաթ փլեյս» ենք բացում: Այս բրենդը յուրահատուկ և թարմ հայեցակարգ է ներկայացնում և մենք կարծում ենք, որ դա այնպիսի հյուրանոց կլինի, որը կսպասարկի գործարարների ու զբոսաշրջիկների»:

0 коммент.:
Отправить комментарий