Find the most beautiful apartments

Visit www.myrealty.am

Know how to design your apartment

Visit www.myrealty.am

воскресенье, 21 апреля 2013 г.

MyRealty.am կայքը մրցանակներ շնորհեց «Ռիելթոր 2012» Մրցանակաբաշխության հաղթողներին

Ապրիլի 20-ին տեղի ունեցավ “Ռիելթոր 2012” ամենամյա մրցանակաբաշխությունը:

MyRealty.am կայքը, ով կազմակերպել էր “Ռիելթոր 2012” մրցանակաբաշխությունը, հանդիսանում է Հայաստանյան անշարժ գույքի կենտրոնացված առցանց շուկա:

Մրցանակաբաշխությունը կազմված էր 6 անվանակարգերից` Ամենաակտիվ, Ամենապրոֆեսիոնալ, Ամենաճանաչված և Ներդրում անշարժ գույքի շուկայի զարգացման գործում, Արագ Զարգացող և Միջազգային Ընկերություն: MyRealty.am ցանցի 42 անդամ –գործակալություններից հաղթող են ճանաչվել հետևյալները` Դ.Գ.Ա. Ռիելթին որպես Ամենաակտիվ, Կենտրոն Ռիելթին `Ամենապրոֆեսիոնալ, Լավ Առաջարկ Ռիելթին` Ամենաճանաչված, Ներդրում անշարժ գույքի շուկայի զարգացման գործում` Երկիր Ռիելթի, Արագ Զարգացող ընկերություն`Վիվա Ռիելթի, և Միջազգային Ընկերություն` Տոնի Գլոբալ: Իսկ վերջիններիս MyRealty.am – ը շնորհեց վկայագրեր և մրցանակներ:

Միջոցառման մասնակիցներից էին նաև անշարժ գույքի շուկային առընչվող տարբեր ընկերությունների` մասնավորապես, անշարժ գույքի գործակալությունների (ԱԱԳ), բանկերի, ՈՒՎԿ-ների, նախագծող և շինարարական ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: 
Կադաստրի Պետական Կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկվեցին 2012թ.-ին անշարժ գույքի շուկայի ձեռքբերումները, շուկայի արդի դրությունն ու խնդիրները, 2013թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը, որոնք կնպաստեն շուկայի զարգացմանը: