Find the most beautiful apartments

Visit www.myrealty.am

Know how to design your apartment

Visit www.myrealty.am

четверг, 20 июня 2013 г.

Սաուդյան Արքայազնը Պատրաստվում Է Կառուցել Եվս Մեկ Գեր-Երկնաքեր

Սաուդյան միլիարդատեր Ալ Վալիդ բին Թալալը հայտարարել է, որ պատրաստվում է կառուցել 1.6 կիլոմետր բարձրությամբ երկնաքեր աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկում: Մասնավորապես նա առանձնացրել է ՝ Մոսկվան, Շանհայը, Լոնդոնը կամ Նյու Յորքը՝ քաղաքներ, որ հավակնում են դառնալ այս երկնաքերի հայրենիքը: Բացի այդ նա Դուբայի հայտնի կառուցապատող Emaar Properties ընկերության նախագահ Մուհամեդ Ալաբարին (Mohammed Alabbar) առաջարկել է միանալ իրականացնելու այս նախագիծը: 

Ալ Վալիդը չի մանրամասնել՝ ինչպես է ֆինանսավորվելու նախագիծը, և երբ է սկսվելու ու ավարտվելու երկնաքերի շինարարությունը, բայց նա հայտնել է, որ հետաքրքրված երկրները պետք է առաջարկեն շահագրգռող պայմաններ, հարկային արտոնություններ և պետական աջակցություն: Համաձայն փորձագետների՝ աշխարհի ամենաբարձր երկնաքերի նախագծողները հանդիպելու են մի շարք դժվար լուծելի խնդիրների, մասնավորապես՝ բարձր հարկեր խմելու ջրի մատակարարմանը: 

Եթե ենթադրվող երկնաքերը կառուցվի, ապա այն իր հետևում կթողնի աշխարհի ներկայիս ամենաբարձր շինությունը՝ 828 մետր բարձրությամբ «Բուրջ Խալիֆան», ինչպես նաև Ջիդդայում կառուցվող 1 կիլոմետր բարձրությամբ «Արքայական աշտարակին»: «Արքայական աշտարակի» հողային աշխատանքները սկսվել են ընթացիկ տարում, իսկ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017 թ-ին: 1.2 մլն ԱՄՆ դոլար բյուջեով նախագիծը կներառի հյուրանոցներ, առևտրային և բնակելի տարածքներ: 

Post created by MyRealty.am